Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայերի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունների մասին գիրքը նվիրվում է Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը

Հայերի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունների մասին գիրքը նվիրվում է Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը
21.06.2016 | 18:47

Հունիսի 21-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի է ունեցել Վարդան Դևրիկյանի «ARMENIAN PILGRIMS IN ROME» («Հայ ուխտավորները Հռոմում») անգլերեն գրքի շնորհանդեսը:

Գիրքը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Գիտական կամուրջներ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին:


Գրքի հեղինակ Վարդան Դևրիկյանը նկատում է, որ շատ է խորհել, թե ինչ գրել Հռոմի Պապի այցելության առթիվ։ «Ես որոշեցի փնտրել այն թեման, որը միավորում է մեր երկու եկեղեցիները։ Ուստի գրեցի հայերի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունների, ինչպես նաև հայ-հռոմեական կապերի վերաբերյալ»,- նշել է պարոն Դևրիկյանը։ Նա նկատում է, որ ավանդաբար եղել են հայկական ուխտագնացություններ դեպի Հռոմ՝ Պողոս և Պետրոս առաքյալների շիրիմներին, և խորհրդանշական է, որ հայոց պատմության մեջ վկայված առաջին այցելությունը կատարել է Մովսես Խորենացին։


«Գիտական կամուրջներ» ՀԿ նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը նշել է, որ արդեն վաղվանից գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված կլինի granish.org կայքում։ Նա նաև տեղեկացրել է, որ գիրքը տպագրվել է 500 օրինակով և բաժանվելու է Պապի հետ Հայաստան ժամանած լրագրողներին, օտարերկրյա հյուրերին, ուխտավորներին, գրադարաններին։


ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի համակարգողներից Գայանե Մանուկյանը շեշտել է, որ «Հայ ուխտավորները Հռոմում» գիրքն առանձնահատուկ աշխատություն է, որն օգնում է հայ քրիստոնյայի ինքնաճանաչմանը ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլև քույր եկեղեցիների հետ հարաբերություններում։ Գայանե Մանուկյանը հատկապես ընդգծել է այն փաստը, որ հայ և հռոմեական եկեղեցիների հարաբերության հրաշալի օրինակ է Մխիթարյան միաբանության գործունեությունը. «Այն մի միջավայր է, որտեղ ոչ միայն պարզապես հանդիպում, այլև համադրվում են հայկականը և կաթոլիկը, հայկականն ու հռոմեականը, մի միջավայր, որի ծիրում սկզբնավորվում է ժամանակակից մի հզոր հայագիտական ուղղություն։ Մխիթարյան միաբանության օրինակը վառ վկայում է, թե որքան կարևոր է հայ ինքնության ինքնակայացման համար փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, որոնց թվում, անշուշտ, հռոմեական եկեղեցին ունի առաջնահերթ նշանակություն»։

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ